ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Վատից դեպի վատագույնը» մեր ընթացքը շարունակվում է և է՛լ ավելի սրընթաց է դառնում

«Վատից դեպի վատագույնը» մեր ընթացքը շարունակվում է և է՛լ ավելի սրընթաց է դառնում
25.10.2024 | 07:30

Սա էլ արձանագրենք. ոչ Սահմանադրություն փոխվեց, ոչ էլ հանրաքվե եղավ: Ինչպես և կանխատեսում էին տեսնողները՝ այդ թվում նաև ես։ ՔՊ-ն դրա կարիքը չունի, քանի որ արտոնություն ունի՝ ցանկացած օրենք և ընթացակարգ խախտելով հասնել գերնպատակին:

Կկնքվի երկրորդ, արդեն ՀՀ կապիտուլյացիան, և ինչպես Արցախի դեպքում արվեց, այնպես էլ հիմա՝ ամենը կփաստաթղթավորեն հետմահու՝ քարը դնելիս, առանց որևէ ՀԱՅ մարդու կարծիք հարցնելու:

Այսօր էլ գիտակներից և ուժայիններից շատերը բացառում են, որ ՀՀ-ի դեպքում սա կհաջողվի, քանի որ ՀՀ-ն սուվերեն պետություն է: Սա ասողները հաշվի չեն առնում մեր իշխանության 5-րդ շարասյուն լինելը. ի՞նչը պիտի խանգարի սուվերեն պետության ԱԺ-ում թշնամու շահերը առաջ տանողին, բանավոր պայմանավորվածությամբ Արցախ և միջպետական ճանապարհ հանձնողին, պետությունից 100-200 քմ կտրող թշնամուն նվիրողին՝ կտրել նաև 1000-ը կամ 5000-ը, առավել ևս, երբ ներսում դա կանխող և խոչընդոտող ոչ մի ընդգծված ուժ այլևս չկա: Ոչինչը:

6 տարի առաջ բացառում էին Արցախը պատերազմով պարտվելու վտանգը, համապետական դավադրությունը:

4 տարի առաջ բացառում էին Արցախի ամբողջական հանձնումը:

2 տարի առաջ բացառում էին հայաթափումը:

Հիմա բացառում են ՀՀ ինքնիշխանության կորուստը:

Բոլոր բացառողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ «խաղաղության պայնագրով» Ադրբեջանի առաջ քաշած կետերին, գոնե հպանցիկ, այնքանով, որքանով կա բաց աղբյուրներում: Իսկ գաղտնի պահվող տարբերակը շատ ավելի սպառնալի է և, ամենայն հավանականությամբ, դա էլ կընդունվի, եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունը Ալիև-էրդողանի խոնարհ ու սիրառատ ծառան է և արդեն անթաքույց, լկտիաբար՝ ի լուր աշխարհի:

Հետևություն. «վատից դեպի վատագույնը» մեր ընթացքը շարունակվում է և է՛լ ավելի սրընթաց է դառնում:

Իրավիճակը վատ է. համառ, կամային և պայքարող հանրությունը սպառված է, կոտրված է և չի վստահում ոչ մի քաղաքական ուժի կամ գործչի: Խորհրդարանական ընդդիմությունը միայն մեկ բան է կարողանում անել՝ լեզվամարտերի մեջ մտնել թշնամահպատակների հետ, արդյունքում՝ նրանք, լինելով բացարձակ միապետական ուժ, գործի են դնում ծրագրված ցանկացած հակապետական քայլ և թշնամական գործողություն:

Հ.Գ. Կներեք, որ ես իմ դեմքով, ով մշտապես հուսադրող և պայքարի ոգին վառ պահող լոկոմոտիվ էր ծառայում ձեզ համար, իրավիճակից դուրս գալու առաջարկներ էր անում՝ հազար ու մի շարքային և շարքից դուրս մեթոդներով, այսօր ո՛չ մեկը կարող եմ անել, ո՛չ էլ՝ մյուսը: Կներեք, որ վերջին շրջանի գրառումներս, մեղմ ասած, հուսադրող չեն, այդպիսին է դարձել մեր իրականությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 23264

Մեկնաբանություններ